ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որտեղի՞ց են գալիս նրա արմատները, և իրականում ու՞մ համար է նրա գործունեությունը. Նաիրի Հոխիկյան

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որտեղի՞ց են գալիս նրա արմատները, և իրականում ու՞մ համար է նրա գործունեությունը. Նաիրի Հոխիկյան
16.06.2022 | 07:27

ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինը ռուս չէր, հրեա և գերմանացի էր։ Նա ոչնչացրեց Ցարական Ռուսաստանը, ռուսական բազմադարյա մշակույթը, աղետ բերեց ոչ միայն ուրիշ ազգերի, այլև հենց ռուս ժողովրդի համար։


Իոսիֆ Ստալինը ռուս չէր, վրացի էր, և նրա նախաձեռնած բռնարարքներին զոհ գնացին ինչպես ռուսներ, այնպես էլ ուկրաինացիներ, հայեր և ուրիշ ազգերի ներկայացուցիչներ։
Մեր օրերում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրացի չի։ Բազմաթիվ աղբյուրներ պնդում են, որ ունի հայկական արմատներ, թեպետ ատում է հայերին։ Նա իսկական աղետ դարձավ վրացիների համար՝ հրահրելով 2008-ի պատերազմը և թուրքերի համար լայն բացելով Վրաստանի դռները՝ այդ երկիրը դարձնելով թուրքական վիլայեթ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ազգությամբ ոչ անգլիացի է, ոչ շոտլանդացի, այլ թուրք։ Նրա պապը Թուրքիայում եղել է հայտնի հանրային գործիչ։ Ջոնսոնը չի թաքցնում, որ յուրահատուկ համակրանք ունի Թուրքիայի նկատմամբ և բազմաթիվ աշխարհաքաղաքական ծրագրեր է իրականացնում Էրդողանի հետ։


Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը, սակայն, թուրք չէ։ Նրա արմատները Վրաստանից են՝ Բաթումից, ունի լազի ծագում։ Նա աղետ է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար՝ պարբերաբար հրահրելով տարբեր ռազմական բախումներ։ Էրդողանը նույնիսկ Թուրքիայում համարվում է խելագար։


19-րդ դարավերջին Օսմանյան Թուրքիան կառավարած ու «Կարմիր սուլթան» անունն ստացած Աբդուլ Համիդ 2-րդի մայրը, ըստ տարբեր աղբյուրների, հայ է եղել, բայց դա նրան չէր խանգարում, որ 1895-96թթ․ իրականացնի հայկական կոտորած ու սպանի 300.000 հայերի, իսկ «Համիդիե» կոչվող ջարդարար ոհմակներում նա ներառում էր ընտանիքներից գողացված հայ երեխաներին, որոնք էլ 5-6 տարեկանից դաստիարակվում էին թուրքական ծրագրով։ Աբդուլ Համիդ II-ը, սակայն, Օսմանյան կայսրության վերջին սուլթանն էր։ Նրա օրոք Անգլիան գրավել է Կիպրոսն ու Եգիպտոսը, Ֆրանսիան՝ Թունիսը։ 1877–1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով ազատագրվել են եվրոպական մի շարք ժողովուրդներ, Ռուսաստանին են անցել Կարսը, Արդահանը և Բաթումը։


1919-ից Թուրքիայի ղեկավար դարձած Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը թուրք չէր։ Նրա ծնողները Սալոնիկում ապրող հրեա և հույն էին։ Գալով իշխանության՝ նա անմիջապես գործարք կնքեց Լենինի հետ և խոստացավ մտնել խորհրդային համակարգ, եթե ռուսական զորքը իրեն զիջի Արևմտյան Հայաստանի հսկայական տարածքները։ Լենին-Աթաթուրք գործարքի հետևանքով 1921-ին Հայաստանը կորցրեց ավելի քան 24.000 քկմ (Կարս, Արդահան, Արարատ լեռ, և այլն), նաև Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։ Հետո Քեմալը հետ կանգնեց խոստումից և մտավ Արևմտյան բլոկ՝ թշնամանալով Ռուսաստանի հետ։ Չնայած դրան՝ Լենինի ու Աթաթուրքի անձնական հարաբերությունները մինչև վերջ բարեկամական են եղել։


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրք չէ։ Նրա արմատները, ըստ տարբեր աղբյուրների, քրդական են։ Իլհամի հայրը մեծացել է ՀՀ Սյունիքի մարզում՝ քրդական ընտանիքում։
Հարց․ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որտեղի՞ց են գալիս նրա արմատները, և իրականում ու՞մ համար է նրա գործունեությունը։

Դիտվել է՝ 13347

Մեկնաբանություններ